Քարտեզը երկրագնդի, մայրցամաքների, երկրների կամ առանձին տեղանքի պատկերն է հարթության վրա: Քարտեզները կարող են պարունակել տարբեր տեղեկություններ, ցույց տալ պետություններ, լեռներ ու հարթավայրեր, օվկիանոսներ, գետեր, լճեր և այլն։ Դրանք մեզ պատմում են տվյալ տարածաշրջանի բնակչության թվաքանակի, բնական պաշարներ, կլիմայի և այլնի մասին: Քարտեզների շատ տեսակներ կան՝ քաղաքական, ֆիզիկական, տրանսպորտային ուղիների, զբոսաշրջային, կլիմայական, պատմական և այլ քարտեզներ:
Քաղաքական քարտեզներում պատկերված են երկրների, մարզերի սահմանները, մայրաքաղաքներն ու կենտրոնները:
Աշխարհի քաղաքական քարտեզ
Ֆիզիկական քարտեզները պատկերում են տվյալ տարածքի լեռներն ու հարթավայրերը, ծովերն ու օվկիանոսները, գետերն ու լճերը և այլն։
Ճանապարհային քարտեզ
Քարտեզագիրները օգտագործում են հատուկ պայմանական նշաններ, որոնց միջոցով արտահայտում են տարբեր աշխարհագրական տվյալներ՝ գյուղ, քաղաք, օգտակար հանածոներ և այլն: Օրինակ՝ սև կետերը քարտեզի վրա ներկայացնում են քաղաքները, աստղերը՝ մայրաքաղաքները, իսկ տարբեր տեսակի գծերը ներկայացնում են սահմանները, ճանապարհները և գետերը: Գույները ևս հաճախ օգտագործվում են որպես նշաններ: Օրինակ՝ ֆիզիկական քարտեզի վրա ցույց են տալիս տեղանքի բարձրությունները կամ օվկիանոսների, ծովերի խորությունները: Բարձրագագաթ լեռները քարտեզի վրա մուգ շագանակագույն են, ծովի ամենախոր տեղանքները՝ մուգ կապույտ, իսկ դաշտավայրերը՝ կանաչ։ Քարտեզի բաղկացուցիչ մասը նրա պայմանական նշանների բացատրագիրն է՝ լեգենդան: Օրինակ՝ պատմական քարտեզների լեգենդայի օգնությամբ կարող ես պարզել, թե ինչ փոփոխության են ենթարկվել երկրների սահմանները, որ ուղղություններով են շարժվել զորքերը, որտեղ է եղել ճակատամարտը, երբ է կառուցվել քաղաքը և այլն:
Առաջադրանքներ՝
1. Ի՞նչ ես կարծում, ներքոնշյալ մասնագետներից ո՞վ ո՞ր քարտեզը կօգտագործի. ա. աշխարհագրագետը բ. տաքսու վարորդը գ. ուսուցիչը դ. քաղաքական գործիչը ե. պատմաբանը զ. ոստիկանը: 2.Մի քանի նախադասությամբ բացատրի՛ր, թե ինչ են մեզ ցույց տալիս քարտեզները։ 4.Ինչո՞վ է պայմանավորված քարտեզների բազմազանությունը:
5.Ի՞նչ է քարտեզը։ 6.Քարտեզի ի՞նչ տեսակներ կան։ 7.Ինչպե՞ս է քարտեզը օգնում կողմնորոշվելու ժամանակի մեջ:
Hello, I’m Lottie. I’m ten years old. I live with my dad and my sister in England. I’m going to tell you about my dad. This is my dad. His name is Paul. He’s 46 years old. He has black and grey hair. He’s got green eyes. I’ve got green eyes too! My dad gets up early most days. He makes our breakfast, and sometimes he takes me to school. My dad likes to make my breakfast. My dad is a teacher. He doesn’t teach children. He teaches other people who work with him. My dad gets home at 5 o’clock. Sometimes I help him cook our tea. After tea, my dad sometimes helps me with my homework. I like Maths! In the evening we sometimes watch TV. Or my dad reads. He loves reading. I love reading too! At the weekend we do different things. Sometimes we go to the library. I’m choosing some books here. Sometimes at the weekend, we go to the cinema, or to a concert. My dad loves music. Sometimes the concerts are a bit boring. It’s great living with my dad and my sister.
My sister's name is Nare. She is 13 years old. Nare attends Tumo center for programming classes, and also loves to draw. Nare enjoys reading and cooking. I especially love to taste her gingerbread cookies. She dreams of traveling to Italy, for which she is learning Italian with the Duolingo program.
Հին ժամանակներում մարդիկ «օվկիանոս» էին անվանում այն մեծ ջրային տարածությունը, որը, իրենց պատկերացմամբ, շրջապատում էր ամբողջ Երկիրը։ Օվկիանոսը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց իր անսահմանությամբ, գեղեցկությամբ և գաղտնիքներով։
Հնում ծովային ճանապարհորդությունների շնորհիվ մարդիկ հայտնագործել են նոր կղզիներ, նեղուցներ և մայրցամաքներ։ Սակայն մեր օրերում օվկիանոսային ճանապարհորդությունների նպատակը փոխվել է։ Այսօր գիտնականները օվկիանոսներում չեն որոնում նոր երկրամասեր, այլ ուսումնասիրում են դրանց ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, հանքային հարստությունները, ինչպես նաև օվկիանոսների պահպանման խնդիրները։
1960 թվականին օվկիանոսագետ Ժակ Պիկարը հատուկ սարքով իջավ աշխարհի ամենախորը կետը՝ Մարիանյան անդունդը։ Նա հայտնաբերեց, որ նույնիսկ շատ մեծ խորություններում գոյություն ունեն կենդանի օրգանիզմներ։ Սա կարևոր ապացույց էր այն բանի, որ օվկիանոսները լի են կյանքով։
Օվկիանոսների ուսումնասիրման գործում մեծ ավանդ ունի ֆրանսիացի գիտնական Ժակ Իվ Կուստոն։ Նա իր «Կալիպսո» նավով ուսումնասիրել է օվկիանոսների ստորջրյա աշխարհը, նկարահանել է հետաքրքիր ֆիլմեր և գրել գրքեր։ Կուստոն նաև ակվալանգի գյուտի հեղինակն է, որի շնորհիվ մարդիկ կարողացան ուսումնասիրել օվկիանոսի ոչ շատ խորը հատվածները։
Նորվեգացի հետազոտող Թուր Հեյերդալը ուսումնասիրել է հնագույն ծովագնացների հնարավորությունները։ Նա կառուցել է հին նավերին նման «Կոն Տիկի» նավը և ապացուցել, որ մարդիկ դեռ հնում կարող էին օվկիանոսներով երկար ճանապարհներ անցնել։ Նրա ճանապարհորդությունները ցույց տվեցին, որ օվկիանոսները մարդկանց բաժանելու փոխարեն՝ միացրել են նրանց։
Առաջադրանքներ՝
Ինչպե՞ս էին հին մարդիկ պատկերացնում օվկիանոսը։
Ինչո՞վ էին տարբերվում հնագույն և ժամանակակից օվկիանոսային ճանապարհորդությունները։
Ինչ նպատակով են այսօր ուսումնասիրում օվկիանոսները։
Ո՞վ էր Ժակ Պիկարը, և ի՞նչ կարևոր բացահայտում արեց նա։
Ինչո՞ւ էր կարևոր Մարիանյան անդունդի ուսումնասիրությունը
Ի՞նչ է ակվալանգը, և ինչու՞ էր այն կարևոր գյուտ օվկիանոսների ուսումնասիրության համար։
Քո կարծիքով՝ ինչո՞ւ են օվկիանոսները կարևոր մարդու կյանքի համար։
Ա Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։
Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։
— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։
— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։
Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։
Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․
— Անունդ ի՞նչ է, բարեկամ։
— Հասան։
— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։
— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։
— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։
— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։
Բ
Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։
— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։
Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։
Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։
— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։
— Ի՞նչ պատահեց։
— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․
— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։
— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։
— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։
— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։
— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։
Գ
Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։
Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։
— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։
— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։
Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։
— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։
— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։
— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։
— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։
— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։
— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։
— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։
Դ
Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։
— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։
— Թագավորի հրամանով հետևիր մեզ։
Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։
Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։
Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։
— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։
— Ի՜նչ ես ասում։
— Աստված վկա։
— Եվ երևի շատ փող է տվել․․․
— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։
— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։
— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։
— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։
— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․
Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։
Ե
Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։
— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։
— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․
— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․
Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․
— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․
Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։
Առաջադրանքներ
Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել բառերի իմաստները:
Դերվիշ-թափառական մարդ
Փինաչի-վատ արհեստավոր
Մունետիկ- արքունական պաշտոնյա, որ բնակավայրում ի լուր ամենքի հայտարարում Էր թագավորական հրովարտակները
Բիզ -գործիք որով ծակում են
Տիկ-այծի և ոչխարի մորթուց տոպրակ՝ գինի և այլ կարգի հեղուկներ լցնելու համար:
Գրոշ-անրադրամ
Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորած:
4․ Գրի՛ր 5-ի այն պատիկները, որոնք մեծ են 30-ից։ 35, 40, 45, 50, 55, 60, 65, 70, 75, 80, …
5․ Գրի՛ր հինգ այնպիսի թիվ, որոնցից առաջինը 3 է, իսկ յուրաքանչյուր հաջորդը իր նախորդից մեծ է 10 անգամ ։ 3, 30, 300, 3000, 30000
6․ Գտիր ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է ա) միայն 2-ի բ) միայն 5-ի գ) և՛ 2-ի, և՛ 5-ի։
7․ Ո՞ր թվերն են բաժանվում 5-ի՝48, 150, 235, 402, 710։ Ո՞րն է քո ընտրության պատճառը։ Բաժանվում են 5-ի՝ 150, 235, 710
Պատճառը․ այդ թվերը վերջանում են 0 կամ 5 թվանշաններով։
8․Գտիր *-ով նշված թվանշանը, որպեսզի թիվը բաժանվի ա) 2-ի → 47* բ) 5-ի → 63*
(կարող են լինել մի քանի պատասխաններ)
630, 635
9․Վարպետը օրական ներկելով պատի 7 մ-ը, ո՞րերոդ օրը կավարտի 145 մ պատի ներկման աշխատանքները։ վարպետը աշխատանքը կավարտի 21-րդ օրը։
10․Շինարարները առաջին օրն օգտագործեցին 3 անգամ ավելի ցեմենտ, քան երկրորդ օրը։ Հաշվի՛ր, թե որքա՞ն ցեմենտ օգտագործեցին երկրորդ օրը՝ իմանալով, որ երկու օրում օգտագործել են 3 տ 600կգ ցեմենտ։
Հնդկաստանը և Չինաստանը շատ հին ու հետաքրքիր երկրներ են։ Հնում եվրոպացիները կարծում էին, որ այդ երկրներում շատ հարստություններ և հրաշքներ կան, դրա համար էլ ցանկանում էին հասնել այնտեղ։
XIII դարում վենետիկցի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն երկար ճանապարհորդեց դեպի Արևելք և հասավ Չինաստան։ Նա այնտեղ մնաց շուրջ 17 տարի։ Այդ ընթացքում նա տեսավ բազմաթիվ քաղաքներ, ճանապարհներ և կամուրջներ, ծանոթացավ չին ժողովրդի կյանքին և սովորություններին։ Իր գրքում Մարկո Պոլոն պատմել է նաև Հայաստանի մասին։
Մարկո Պոլոն եվրոպացիներին նորից ծանոթացրեց Արևելքն ու Արևմուտքը կապող հին քարավանային ճանապարհին, որն անցնում էր նաև Հայաստանի տարածքով։
Դեպի Հնդկաստան ճանապարհորդել է նաև ռուս վաճառական Աֆանասի Նիկիտինը։ Նա իր ճանապարհորդության մասին գրել է «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» գրքում։ Նա նկարագրել է Հնդկաստանի բնությունը, կենդանիներին, մարդկանց կյանքը և սովորությունները։
XV դարում ցամաքային ճանապարհով դեպի Հնդկաստան գնալը վտանգավոր դարձավ։ Այդ պատճառով պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման հայտնագործեց նոր ծովային ճանապարհը դեպի Հնդկաստան։ 1498 թվականին նրա նավերը հասան Հնդկաստանի ափերը։
Արաբ վաճառականները նույնպես շատ են ճանապարհորդել և օգնել են մարդկանց ավելի լավ ճանաչել աշխարհը։ Նրանց միջոցով եվրոպացիները ծանոթացել են հնդիկների և չինացիների բազմաթիվ գյուտերին։ Հնդիկները ստեղծել են շախմատը և թվանշանները, իսկ չինացիները՝ թուղթը, մետաքսը, կողմնացույցը և վառոդը։
Չինական պարիսպ
Թաջ Մահալի դամբարան
Հարցեր և առաջադրանքներ
Ինչպիսի՞ երկրներ են Հնդկաստանը և Չինաստանը։
Ինչո՞ւ էին եվրոպացիները ցանկանում ճանապարհորդել դեպի Հնդկաստան և Չինաստան։
Ի՞նչ հետաքրքիր բաների մասին է Մարկո Պոլոն գրել իր գրքում։
Ի՞նչ նոր ծովային ճանապարհ հայտնագործեց Վասկո դա Գաման։
Ի՞նչ գյուտեր են պատկանում հնդիկներին։
Ի՞նչ գյուտեր են պատկանում չինացիներին։
Քո կարծիքով ո՞ր ճանապարհորդությունն է ամենահետաքրքիրը։ Ինչո՞ւ։